Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ֆինլանդիա ֆուտբոլային հանդիպմանը կհետևի մարզադաշտից


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21.00 Հանրապետական մարզադաշտ»:

Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին, ժամը 21:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի որակավորման փուլի շրջանակներում առաջին հանդիպումն անցկացրել է մարտի 23-ին՝ մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով զիջելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ