Հասարակական

Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. Երկու անձ դիմել է բուժօգնության

1 րոպեի ընթերցում

Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. Երկու անձ դիմել է բուժօգնության

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող հատվածում շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վթարված մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են:

Վթարի հետևանքով խցանում է առաջացել Գայի պողոտայում: Նոր Նորքի 4-րդ զանգվածից մինչև Մյասնիկյան պողոտա խցանում է, երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Խցանված է նաև Մյասնիկյան պողոտայից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող հատվածը:

ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ վթարից հետո երկու մարդ բուժօգնության է դիմել: Ճանապարհային ոստիկանության խմբերը տեղում աշխատանքներ են իրականացնում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում