Միջազգային

Ճապոնիայում սկսվեցին Ակիհիտո կայսեր՝ գահից հրաժարման արարողությունները

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում սկսվեցին Ակիհիտո կայսեր՝ գահից հրաժարման արարողությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Ակիհիտո կայսրը մարտի 12-ին սկսել Է մի շարք արարողություններ, որոնք կապված են գահից նրա մոտալուտ հրաժարման հետ: Դրանց մեծ մասը, ինչպես հայտնել Է NHK հանրային հեռուստատեսությունը, իրենցից ներկայացնում են այդ իրադարձության մասին խորհրդանշական զեկույցներ աստվածային նախնիներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մարտի 12-ին, մասնավորապես, Ակիհիտոն այդ նպատակով այցելել Է Տոկիոյի կենտրոնի իր պալատական համալիրում գտնվող տաճար՝ նվիրված Է Արեւի աստվածուհի Ամատերասուին, որը համարվում Է ճապոնացի միապետների գահատոհմի նախամայրը: Այնուհետեւ տաճարում աղոթքներ Է կատարել նաեւ Ակիհիտոյի ավագ որդին՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոն, որը գահին կփոխարինի հորը: Ընդհանուր առմամբ Ակիհիտոն կկատարի 11 նման արարողություն, այդ թվում՝ Ճապոնիայի Նարա եւ Կիոտո հին մայրաքաղաքներում: Այնտեղ նա, մասնավորապես, մոտալուտ հրաժարման մասին կզեկուցի գահատոհմի առասպելական հիմնադրին՝ Ձիմմու կայսրին, որն, ըստ լեգենդի, եղել Է Ամատերասու դիցուհու անմիջական ժառանգը եւ ապրել Է մ.թ.ա. 711 – 585 թվականներին:

Ակիհիտոն, սեփական ցանկությանը համապատասխան, գահից կհրաժարվի 2019 թվականի ապրիլի 30-ին: Մայիսի 1-ին նոր կայսր կդառնա նրա ավագ որդին՝ 59-ամյա Նարուհիտոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում