1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լիլիթ Հովհաննիսյանի համաշխարհային շրջագայությունն ինքնատիպ համերգով մեկնարկեց Երևանից

Լիլիթ Հովհաննիսյանի համաշխարհային շրջագայությունն ինքնատիպ համերգով մեկնարկեց Երևանից

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական էստրադայի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երևանյան առաջին մենահամերգին լեփ-լեցուն դահլիճում կատարեց ստեղծագործություններ իր երգացանկից, հնչեցրեց ազգային-ռազմահայրենասիրական, ժողովրդական երգեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Dream world tour խորագրով համերգների շրջանակում նախատեսված առաջին մենահամերգն անցկացվեց մարտի 9-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Երեկոյի մեկնարկին երգչուհին խոստովանեց, որ երկար է սպասել այդ օրվան:  «Մենահամերգներ եմ ունեցել աշխարհի բոլոր քաղաքներում, բացի Երևանից: Վախենում էի ձեզ հիասթափեցնել: Այս համերգին շատ եմ սպասել, շատ եմ պատրաստվել: Ուզում եմ, որ միասին կայացնենք այն»,- ոգևորված նշեց երգչուհին:

Լիլիթ Հովհաննիսյանի հետ հատուկ համարներով ելույթ ունեցան Արման Հովհաննիսյանը, Կամիլը, Նանուլիկը: Բոլոր ելույթներն ուղեկցվում էին լուսային էֆեկտներով և հետաքրքիր սլայդ-շոուով, անիմացիաներով: Ներկայացվեց նաև հոլովակ, թե ինչպես է արտիստը պատրաստվել համաշխարհային շրջագայությանը: Համերգը հարուստ էր պարային գեղեցիկ կատարումներով: Բեմում շոու-ծրագրին մասնակցողների թիվն անցնում էր մի քանի հարյուրը, ինչն աննախադեպ է հայաստանյան շոու-բիզնեսում: Հատուկ այս մենահամերգի համար ստեղծվել էր մեծամասշտաբ բեմ:

Երեկոյին Լիլիթ Հովհաննիսյանն ինտերակտիվ շփվում էր երկրպագուների հետ, անկեղծանում ու իր սիրտը բացում նրանց առջև, իսկ ներկաներն էլ երգում ու պարում էին սիրելի երգչուհու հետ: Արտիստը շատ հուզված և շոյված էր երաժշտասերների ջերմ վերաբերմունքից:

Լիլիթ Հովհաննիսյանը համերգին ներկայացավ իրեն բնորոշ յուրահատուկ և էքսկլյուզիվ բեմական հագուստներով: Լիլիթը զբաղվել է իր և մասնակից բոլոր արտիստների հագուստների դիզայնով:

Երգչուհու Dream world tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքներում: Dream world tour-ի բոլոր համերգների ռեժիսորներն են Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]