Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել են ՀՀ նախագահի տիկնոջը՝ Կանանց տոնի առթիվ

 Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել են ՀՀ նախագահի տիկնոջը՝ 
Կանանց տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պուտինը տիկին Նունե Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:

«Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը տիրի ներդաշնակության ու սիրո մթնոլորտ: Քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ» - Պուտին:

Նունե Սարգսյանին Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Մարտի 8-ի կապակցությամբ: Կանայք մեր աշխարհը դարձնում են ավելի վառ, գեղեցիկ ու բարի: Հոգատարությամբ պահպանում են ընտանեկան օջախը, ստեղծում ներդաշնակություն և հարմարավետություն տանը: Իսկ ամենակարևորը՝ մշտապես մտերիմներին ու հարազատներին տալիս են հոգու ջերմությունը, շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող տոնի հրաշալի տրամադրությունը երկար ժամանակ մնա Ձեզ հետ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք»,- ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]