Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

HBO-ն ցուցադրել Է «Հեռանալով Նեւեռլենդից» ֆիլմը Մայքլ Ջեքսոնի մասին

HBO-ն ցուցադրել Է «Հեռանալով Նեւեռլենդից» ֆիլմը Մայքլ Ջեքսոնի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HBO հեռուստաալիքով մարտի 4-ի երեկոյան տեղի Է ունեցել Leaving Neverland («Հեռանալով «Նեւեռլենդից») վավերագրական ֆիլմի երկրորդ՝ եզրափակիչ մասի պրեմիերան, որը պատմում Է Մայքլ Ջեքսոնի նկատմամբ մանկապղծության նոր մեղադրանքների մասին: Կինոնկարի առաջին մասը լայն հանդիսատեսին ցուցադրվել Էր մարտի 3-ի երեկոյան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վավերագրական ֆիլմը ներկայացնում Է երկու երիտասարդների՝ Ուեյդ Ռոբսոնի եւ Ջեյմս Սեյֆչաքի պատմությունը, որոնք, իրենց խոսքով, համապատասխանաբար 7 եւ 11 տարեկանում երաժիշտի կողմից քանցիս սեռական ոտնձգությունների են ենթարկվել նրա Neverland ռանչոյում:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Մայքլ Ջեքսոնի ընտանիքն ավլեի վաղ 100 մլն դոլարի հայց Է ներկայացրել HBO հեռուստաալիքին՝ «Հեռանալով Նեւեռլենդից» վավերագրական ֆիլմը ցուցադրելու նրա որոշման կապակցությամբ: Հայցը ուղարկվել Է Լոս Անջելեսի օկրուգի (Կալիֆոռնիայի նահանգ) Գերագույն դատարանի քննությանը: Դրանում հայցորդները HBO-ին մեղադրում են պարտավորագրի պայմանները խախտելու մտադրության մեջ, որը հեռուստաալիքի հետ կնքվել Էր 1992 թվականին եւ նրան պարտավորեցրել՝ չարատավորել 2009 թվականին իր մահկանացուն կնքած երգչի անունն ու արժանապատվությունը: Ընտանիքը հիշեցրել Է, որ համանման մեղադրանքները, որոնք առաջադրվել Էին ավելի քան տասը տարի առաջ, մանրակրկիտ հետաքննվել են, եւ երգիչն անմեղ Է ճանաչվել:

Հաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր եւ պարող Մայքլ Ջեքսոնը Grammy 13 մրցանակի դափնեկիր Է: Նա նաեւ արժանացել Է Grammy-ի երաժիշտ-լեգենդ (1993 թ.) եւ ակնառու ձեռքբերումների համար (2010, հետմահու) պատվավոր մրցանակներին: Աշխարհում վաճառվել Է նրա ձայնագրությունների ավելի քան 1 մլրդ օրինակ: Forbes հանդեսի տվյալներով՝ Ջեքսոնը գլխավորում Է հայտնի մարդկանց վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը նույնիսկ մահվանից հետո շարունակում Է եկամուտներ բերել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]