1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրան-ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագրով հայկական արտադրանքն ավելի քիչ սահմանափակումներով կմտնի իրանական շուկա

Իրան-ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագրով հայկական արտադրանքն ավելի քիչ 
սահմանափակումներով կմտնի իրանական շուկա

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագիրը Հայաստանի համար Իրանի հետ առևտուրն ընդլայնելու մեծ հնարավորություն կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ պարզեցված առևտրի համաձայնագիրը մեծ հնարավորություններ կտա ԵԱՏՄ-ում գործող կազմակերպությունների, առաջին հերթին ՀՀ կազմակերպությունների՝ դեպի իրանական շուկա ավելի պարզեցված մուտքի հարցում: Պարզեցված համաձայնագրի վավերացումից և ուժի մեջ մտնելուց հոտ 300-ից ավելի ապրանքատեսակներ  կունենան ոչ տարիֆային կարգավորումների սահմանափակումից ազատում, այսինքն՝ չեն լինի այնպիսի պահանջներ, որոնք արժեքային չեն: Իսկ արժեքային տարիֆները կնվազեն: Սա հնարավորություն է Հայաստանում արտադրված ցանկացած արտադրանք Իրանի շուկա ավելի քիչ սահմանափակումներով և արգելքներով արտահանելու համար»,- ասաց նախարարը:

Նա նշեց՝ Իրանի հետ Հայաստանն արտոնյալ առևտրի պայմանագիր չունի: Դա լինելու է Իրանի հետ առաջին պարզեցված առևտրի համաձայնագիրը ԵԱՏՄ կազմում: Խաչատրյանը նշեց՝ համաձայնագիրը վավերացնելուց հետո առևտուրն ընդլայնելու մեծ հնարավորություն կստեղծվի:

Նա նկատեց՝ համաձայնագիրը հնարավորություն է նաև իրանական արտադրողների համար, որոնց համար ռուսաստանյան, հայաստանյան և ԵԱՏՄ մյուս երկրների շուկաները երկրորդական նշանակություն չունեն հատկապես այն պայմաններում, որոնցում գտնվում է Իրանի տնտեսությունը:

Նախարարը նշեց՝ պայմանագրերը կոչվում են ազատ առևտրի, եթե մաքսատուրքերը զրոյացվում են, իսկ այս դեպքում ոչ բոլոր դեպքերում են զրոյացվելու: «Դրանք նվազեցվել են, բայց չեն զրոյացվել: Դրա համար այն համարվում է անցումային համաձայնագիր, ենթադրաբար հաջորդ փուլն առևտրային հարաբերությունների այնպիսի խորացումն է, որ հաջորդ համաձայնագիրը լինի ազատ առևտրի մասին»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց նաև՝ համաձայնագիրն արդեն ստորագրված է: Հինգ երկրներից երեքն արդեն վավերացրել են, շուտով Հայաստանը ևս կվավերացնի:

Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանը 2017-ի մայիսին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր էին ստորագրել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ: ՀՀ կառավարությունը դեկտեմբերին համաձայնություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]