Հասարակական

Ազատության հրապարակից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրավիրած քաղաքացիական երթը

1 րոպեի ընթերցում

Ազատության հրապարակից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրավիրած քաղաքացիական երթը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը, որը նվիրված է 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհվածների հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երթին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, բարձրաստիճան պաշտոնյաներ և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ:

Փետրվարի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել է 2019 թվականի մարտի 1-ին քաղաքացիական հզոր երթով շարժվել Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան:

«Երթը նվիրված է լինելու Հայաստանի քաղաքացու հաղթանակին, ուղղված է լինելու ընդդեմ ընտրակեղծիքների, բռնության, կոռուպցիայի, ապօրինությունների: Երթը նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանում քաղաքացու հաղթանակը և իշխանությունն անշրջելի են: Հայաստանում այլևս չեն լինելու ընտրակեղծիքներ, մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանն ընդհանրապես, ինչպես նաև քաղաքական բռնությանը, կոռուպցիային, ապօրինություններին»,- ընդգծել է Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում