Քաղաքականություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի  անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի  անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան փաստաթուղթը ստորագրել է Հայկ Մարությանը:

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում