Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միկրոավտոբուսների կեսից

Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միկրոավտոբուսների 
կեսից

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի տրանսպորտային ցանցը 2020թ-ից կդադարի սպասարկել 450 միկրոավտոբուս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Օրենքով նախատեսվում է միկրոավտոբուսների 15 տարի շահագործում, ավել իրավունք չունեն: Եվ միայն մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքի ցանցը, այն դեպքում, երբ օրական մոտ 900 միրոավտոբուս է սպասարկում Երևանը»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետի խոսքով` իրենք այժմ հարցի լուծումը գտնելու ճանապարհին են:

«Մենք այս պահին հրատապ կերպով փորձում ենք լուծել այս խնդիրները: Եթե մենք ասում ենք, որ նոր ցանցը երկու տարի հետո արդեն պատրաստ կլինի, մնում է հասկանալ, թե այս երկու տարին ինչ ենք անելու: Հարցի լուծման համար մի քանի ճանապարհ կա, կգանք ամենաօպտիմալ լուծմանը»,- նշեց քաղաքապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]