Կառավարությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու ծրագիր ունի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու պլաններ ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:
Անի Սամսոնյանը հարցրեց՝ արդյոք ՀՀ գործող կառավարությունը դիտարկո՞ւմ է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու հնարավորությունը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Այո, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետ կապված նման պլաններ ունենք»:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկըգտնվում է շենքային վատ պայմաններում և վերականգնումը ֆինանսական լուրջ միջոցներ է ենթադրում: Բացի դրանից,քրեակատարողական հիմնարկի կոյուղաջրերը տարիներ շարունակ լցվում էին հարևանությամբ գտնվող շենքերի բակերը. խնդրին տրվել է ժամանակավոր լուծում: