Գոռ Երիցյանը 10-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պորֆեսիոնալ ռինգում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը տոնեց 10-րդ անընդմեջ հաղթանակը: Սոչիում ընթացող պրոֆեիսոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկն արդեն առաջին ռաունդում հաղթանակի հասավ արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ: