Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիական «Սոդիալ» ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարները

Ֆրանսիական «Սոդիալ» ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանում 
գործունեություն ծավալելու հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինչպես նշել է ընկերության վաճառքի տնօրեն Անիլ Բհատը, «Սոդիալը» Ֆրանսիայում առաջատար կաթնամթերք արտադրողներից է, որին բաժին է ընկնում կաթի մթերման 25%-ից ավելին: Նրա խոսքով` «Սոդիալը» ցանկանում է ուսումնասիրել Հայաստանը՝ ընդլայնելու իր գործունեությունը, քանի որ դեռևս աշխարհի այս հատվածում այն ներկայացված չէ:

«Հայաստանը հետաքրքիր է մեզ համար, քանզի  պատուհան է դեպի խոշոր` ԵԱՏՄ շուկա», - ասել է Անիլ Բհատը: Նրա խոսքով`ընկերությունը պատրաստ է կիսվել կոոպերատիվի հիմնադրման և արդյունավետ գործունեության փորձով հայաստանյան գործընկերների հետ։

Ծրագրի առաջնային փուլում դիտարկվում է արտադրության շղթայի մի հատվածի իրականացումը Հայաստանում: Հնարավոր է նաև տարածաշրջանային համագործակցությունը ԱՊՀ տարածքում: Ընկերության պատվիրակությունն արդեն իսկ մի քանի հանդիպումներ է ունեցել հայաստանյան արտադրողների հետ:

Նախարար Խաչատրյանը «Սոդալի» ղեկավարության հետ քննարկել է ծրագրին առնչվող հարցեր: Նախարարը վստահեցրել է, որ պատրաստ է աջակցել ընկերությանը ծրագրի ընթացքում և անել առավելագույնը` ծագող խնդիրներին լուծումներ տալու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]