Հասարակական

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» կլուծարվի 

1 րոպեի ընթերցում

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» կլուծարվի 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հունվարի 31-ի նիստում:

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» լուծարելու կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համանման ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից պայմանագրային հիմունքներով ծառայություններ ձեռք բերելու դեպքում ՀՀ պետական բյուջեից կծախսվի անհամեմատ ավելի քիչ գումար, քան այն գումարը, որը ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տրվում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ին՝ իր ընթացիկ ծախսերը հոգալու և կանոնադրական խնդիրները լուծելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում