Հասարակական

ՀՀ ֆինանսների նախարարի աշխատավարձն աճել է մոտ 10 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարի աշխատավարձն աճել է մոտ 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի աշխատանքի վարձատրությունը 2017-ի համեմատ աճել է մոտ 10 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նախարար Ջանջուղազյանը:

«Նախարարությունում կրտսեր մասնագետից մինչ նախարար, բոլորի վարձատրությունը համամասնորեն աճել է: Իմ աշխատանքի վարձատրությունը 2017-ի համեմատ աճել է մոտ 10 տոկոսով:Եվ ես կարծում եմ, որ իմ պատասխանատվությունը նախորդ տարվա համեմատ ևս 10 տոկոսով աճել է»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էի շրջանառվում, թե պետական մի շարք հիմնարկներում դեկտեմբեր ամսին մեծ չափերով պարգևատրումներ են եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում