Միջազգային

Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը Թրամփին արգելում Է ԱՄՆ-ը դուրս բերել ՆԱՏՕ-ից

1 րոպեի ընթերցում

Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը Թրամփին արգելում Է ԱՄՆ-ը դուրս բերել ՆԱՏՕ-ից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել Է օրինագիծ, որի համաձայն՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփը չի կարողանա երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կոնգրեսի կայքում:

Փաստաթղթի հեղինակ դեմոկրատ Ջիմ Փանետայի հայտարարության մեջ նշվում Է, որ օրինագիծն արգելում Է «դաշինքից դուրս գալու նախագահի բոլոր փորձերը եւ դրա համար բյուջետային միջոցների օգտագործումը»: Բացի դրանից, փաստաթուղթը հավանություն Է տալիս պաշտպանության համար համախառն ներքին արդյունքի առնվազն 2 տոկոսը ծախսելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ձգտմանը: Հունվարի կեսերին հաղորդվել Էր, որ Թրամփը մասնավոր զրույցներում մի քանի անգամ ցանկություն Է հայտնել դուրս գալ կազմակերպությունից: Ինչպես գրել Է The New York Times-ը, այդ որոշումը հավասարազոր կլիներ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմալուծմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում