Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

«Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե սա մեր որերորդ հանդիպումն է: Բայց օդանավակայանում արարողակարգի աշխատակիցներն ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենահաճախ այցելող օտարերկրյա ղեկավարներից եմ, ավելի կոնկրետ` ես ղեկավարների եռյակում եմ: Վստահ եմ, կարծում եմ` դա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունների համատեքստը: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների այսպիսի դինամիկան կպահպանվի: Հույս ունեմ, որ նաև կզարգանա: Իհարկե, մենք մյուս տարի սպասում ենք Ձեզ պաշտոնական այցով Հայաստանում: Դա մեզ համար շատ ուրախալի կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կրեմլում ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am