Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Արմենպրեսականներն իրենց մասնագիտական առաջնագծում ապահովել են մեր պետականության շարունակականությունը. Վալերիյ Օսիպյանի ուղերձը

Արմենպրեսականներն իրենց մասնագիտական առաջնագծում ապահովել են մեր 
պետականության շարունակականությունը. Վալերիյ Օսիպյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի բարեկամնե´ր: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ սրտանց շնորհավորում մեր հանրապետության ամենահին ու փորձառու տեղեկատվական հարթակի` «Արմենպրես» լրատվական գործակալության 100-ամյա հոբելյանի առթիվ: Տեղեկատվական գործունեությունը չի տեղավորվում հանրությանը լրահոսով ապահովելու շրջանակում. լրատվական ծառայությունները կոչված են շատ ավելիին` նպաստել հասարակության ձևավորմանն ու առաջընթացին, երկրում գաղափարախոսական դաշտի կազմավորմանը, քաղաքացու իրավական դաստիարակությանը և այլն: Լրատվական դաշտի խնդիրների թվարկումը կարելի է շարունակել, սակայն ընդհանրացումը մեկն է. լրատվական գործունեությունը ցանկացած երկրում ծառայում է պետականության ամրապնդմանը, հասարակության զարգացմանն ու քաղաքացու իրավունքների պաշտպանությանը: Եվ այդ առաքելության արժանապատիվ ու լիարժեք իրականացման գերազանց օրինակ է «Արմենպրես» գործակալության անձնվեր աշխատանքը Հայաստանի երեք հանրապետությունների բոլոր տասնամյակներին: Արմենպրեսականները իրենց մասնագիտական առաջնագծում ապահովել են մեր պետականության շարունակականությունը, սերունդներ են կրթել, ստեղծել լրատվական այն միջավայրը, որը լիարժեք ապահովում է այսօրվա քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը: Համոզված եմ, որ աշխատանքային բարի ավանդույթները, պրոֆեսիոնալ հավատարմությունն ընտրած գործին և քաղաքացու հանդեպ հարգանքը այսուհետ էլ «Արմենպրեսի» գործունեության հիմքն ու առանցքն են լինելու: Կրկին շնորհավորում եմ հոբելյանական տարեդարձի առթիվ: Մաղթում եմ աշխատանքային սխրանքի նոր հարյուրամյակներ, և թող ձեր բարձր պրոֆեսիոնալիզմը միշտ արժանանա հանրության սպասմանն ու սիրուն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am