Վոլեյբոլի պատանիների թիմը կրկին պարտվեց Արևելյան Եվրոպայի երկրների առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Արևելյան Եվրոպայի երկրների մինչև 15 տարեկան տղաների առաջնությունում Հայաստանի թիմը ոչ մի հաղթանակ չունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Հայ-Սլավոնական համալսարանի մարզադահլիճում կայացան Արևելյան Եվրոպական երկրների վոլեյբոլի Մ15 տարեկան տղաների առաջնություն չորրորդ խաղային օրվա հանդիպումները: Հայաստանի հավաքականը կրկին պարտություն է կրել` այս անգամ էլ զիջելով Լիտվայի թիմին 1:3 հաշվով:
Դեկտեմբերի 17-ին կանցկացվեն խմբային փուլի վերջին հանդիպումները, իսկ դեկտեմբերի 18-ին կսկսվեն փլեյ-օֆֆ խաղերը:
Առաջնությանը մասնակցում են իննը երկրների թիմեր՝ Հայաստան, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի,Լեհաստանի և Բելառուսի հավաքական թիմերը:
Վարվառա Հայրապետյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում