Վոլեյբոլի պատանիների թիմը կրկին պարտվեց Արևելյան Եվրոպայի երկրների առաջնությունում

10:27, 17 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Արևելյան Եվրոպայի  երկրների մինչև 15 տարեկան տղաների առաջնությունում Հայաստանի թիմը ոչ մի հաղթանակ չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Հայ-Սլավոնական համալսարանի մարզադահլիճում կայացան Արևելյան Եվրոպական երկրների վոլեյբոլի Մ15 տարեկան տղաների առաջնություն չորրորդ խաղային օրվա հանդիպումները: Հայաստանի հավաքականը կրկին պարտություն է կրել` այս անգամ էլ զիջելով Լիտվայի թիմին 1:3 հաշվով:

Դեկտեմբերի 17-ին կանցկացվեն խմբային փուլի վերջին հանդիպումները, իսկ դեկտեմբերի 18-ին կսկսվեն փլեյ-օֆֆ խաղերը:

Առաջնությանը մասնակցում են իննը երկրների թիմեր՝ Հայաստան, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի,Լեհաստանի և Բելառուսի հավաքական թիմերը:

Վարվառա Հայրապետյան


© 2009 ARMENPRESS.am