Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվն այս տարի ավելացել է 8.8 տոկոսով

Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվն այս տարի ավելացել է 8.8 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է  1 մլն 275 հազար՝ 8.8 տոկոսով ավել նախորդ տարվա ցուցանիշից: Հիմնական այցելությունները եղել են Ռուսաստանից, եվրոպական մի շարք երկրներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 275 հազար: Դա 8.8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Հուսով եմ, որ տարեկան աճի ցուցանիշը կլինի մոտ 10 տոկոս։ Հեղափոխությունից հետո Հայաստանի ճանաչելիության բարձրացման արդյունքները, սակայն տեսնելու ենք հաջորդ տարի: Այս տարվա վրա դա մեծ ազդեցություն չէր կարող ունենալ»,-ասաց Ապրեսյանը:

Նա նկատեց՝ այցելությունների աճի տեմպն այնքան էլ մեծ չէ: Ապրեսյանը դա մեկնաբանեց հետևյալ կերպ՝ ապրիլ-հունիս ամիսներին զբոսաշրջիկները որքան էլ տեսնում էին, որ երկիրն անվտանգ է, միևնույն է  նման երթերի ժամանակ հնարավոր է, որ չգային: Նրա կարծիքով՝ նաև շատերը սպասում էին խորհրդարանական ընտրություններին՝ տեսնելու, թե ինչ է լինելու:

Զբոսաշրջային այցելությունների աճը պայմանավորվող հիմնական երկրները եղել են Ռուսաստանը, եվրոպական մի շարք երկրներ: Մեծ հոսք է եղել նաև Չինաստանից, Հնդկաստանից: Աճն այս երկրներից գրեթե կրկնակի է: Ապրեսյանը նկատեց, որ այցերի նոր դինամիկա է նկատվում ծոցի արաբական երկրներից: «Այս տարի զբոսաշրջիկների հոսքի նվազում է եղել Իրանից: Դա կապված է Իրանի տնտեսական վիճակի հետ: Իրանից այցելությունների նվազումը նույնպես անդրադարձել է այդ տարվա աճի տեմպի նվազման վրա»,-նշեց Ապրեսյանը:

Այս տարի ուրջ 20 տոկոսով ավելացել է նաև ԱՄՆ-ից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]