Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

ENEMO դիտորդական խումբը միջազգային չափանիշներին համապատասխանող է համարում ԱԺ արտահերթ ընտրությունները


ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները անցկացվել են խաղաղ և ապահով պայմաններում ու համապատասխանել են տեղական և միջազգային չափանիշներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական  առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը:

«Նախընտրական քարոզարշավը իրականացվել է հավասար պայմաններում, և ընտրողները ընտրությունների ժամանակ կարողացել են արտահայտել իրենց կամքը: Եթե խախտումներ եղել են, ապա եղել են տեղեկատվության պակասի պատճառով:

Մեր նախնական եզրակացության մեջ մենք ընդգծում ենք՝ ընտրությունները անցկացվել են շատ հաջող և հույս ունենք , որ ձևավորվող Ազգային ժողովը կզբաղվի Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով»,- ընդգծեց Վույովիչը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ