Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ քաղաքացիների մեծ մասը քվեարկել է Սիմֆերոպոլի օդանավակայանը Հովհաննես Այվազովսկու անունով կոչելու օգտին

ՌԴ քաղաքացիների մեծ մասը քվեարկել է Սիմֆերոպոլի օդանավակայանը Հովհաննես 
Այվազովսկու անունով կոչելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանակոչելու քվեարկությունում մասնակիցների մեծ մասը կողմ է արտահայտվել այն հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով կոչելու օգտին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն:

Օդանավակայանը Այվազովսկու անունով կոչելուն կողմ է քվեարկել 133 հազար 154 մարդ կամ հարցման մասնակիցների 52 տոկոսը:

Լավագույն եռյակում են հայտնվել նաև կայսրուհի Եկատերինա Երկրորդը (73 հազար 134 ձայն) և ծովակալ Պավել Նախիմովը (48 հազար 915 ձայն):

Ղրիմի օդանավակայանի անվանակոչման հարցմանը մասնակցել է ավելի քան 255 հազար մարդ: Վերջնական արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 4-ին:

«Ռուսաստանի մեծ անունները» նախագծի շրջանակներում նշանավոր մարդկանց անուններով են կոչվելու ՌԴ 47 օդանավակայաններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am