Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

ԿԺԴՀ-ի առաջնորդի այցը Հարավային Կորեա կարող է տեղի ունենալ մինչեւ տարեվերջ

ԿԺԴՀ-ի առաջնորդի այցը Հարավային Կորեա կարող է տեղի ունենալ մինչեւ տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի այցը Կորեայի Հանրապետություն կարող Է տեղի ունենալ մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին Սեուլում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել Է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչ Պեկ Դե Հյոնը:

«Նախարարությունը կարծում Է, որ այցը կարող Է կայանալ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, եւ հանգիստ շարունակում Է աշխատանքը, որպեսզի համապատասխան միջկորեական համաձայնություններն իրագործվեն առանց խնդիրների»,- նշել Է գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հարավկորեական ԶԼՄ-ները հայտնել են, որ Կիմ Չեն Ունը Հարավային Կորեա կայցելի դեկտեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am