ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի ներքին առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է 69 միավորով:
Քվեարկությանը մասնակցել են Ղազախստանի Պրեմիեր լիգայի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները և ավագները: Մարզիչներն ու ավագները նախապատվությունը տվել են Մարկոսին: