Միջազգային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արգելափակել է Ռուսաստանի ներկայացրած հարցի քննարկումը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արգելափակել է Ռուսաստանի ներկայացրած հարցի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արգելափակել է Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռուսաստանի ներկայացրած հարցի քննարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, պաշտոնական Մոսկվայի առաջարկին դեմ են քվեարկել Անվտանգության խորհրդի յոթ անդամ, կողմ՝ չորս: Եվս չորս անդամ ձեռնպահ են մնացել:

Ավելի վաղ Ռուսաստանը խնդրել էր նիստ հրավիրել «Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման» թեմայով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերի՝ Ռուսաստանի պետական սահմանը խախտած «Բերդյանսկ», «Նիկոպոլ» և «Յանի Կապու» նավերը նոյեմբերի 25-ին ժամը 19:00-ին ՌԴ-ի տարածքային ծովի սահմաններում ապօրինի գործողությունների փորձ են իրականացրել: ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության և ՌԴ-ի Սևծովյան նավատորմի՝ ուղեկցող նավերի և կատերների՝ անհապաղ կանգ առնելու օրինական պահանջներին չեն արձագանքել, կատարել են վտանգավոր խուսավարում: Ուկրաինական ռազմանավերի հարկադրական կանգնեցման նպատակով կիրառվել Է զենք: Արդյունքում Սև ծովում ՌԴ-ի տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային ուժերի բոլոր երեք նավերն Էլ կալանվել են: Ուկրաինայի զինված ուժերի երեք վիրավոր զինծառայողներին բժշկական օգնություն Է ցույց տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում