Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարցվածների 68.3%-ը ԱԺ արտահերթ ընտրություններում ձայնը տալու է «Իմ քայլը» դաշինքին

Հարցվածների 68.3%-ը ԱԺ արտահերթ ընտրություններում ձայնը տալու է «Իմ 
քայլը» դաշինքին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն` ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողների 68.3%-ի ձայներով հաղթելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Հարցումների մասնակիցներին խնդրել ենք պատասխանել հարցին, թե դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին են պատրաստվում տալ իրենց ձայնը: 68.3%-ը նշել է, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 6.7%-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Հայաստանի հանրապետական կուսակցությանը` 1.5%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը` 1.2%-ը, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը` 1 %-ը: Մնացած կուսակցություններն ու դաշինքները 1%-ից քիչ ձայներ են ստացել: Հարցվածների 12.7%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 6.7%-ը դժվարացել է պատասխանել հարցին»,- նշեց Նավասարդյանը:

Քաղաքացիների 70.9%-ը նշել է, որ միանշանակ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«70.9%-ը ասել է, որ միանշանակ մասնակցելու է: Ավելի շուտ մասնակցելու է 15.5%-ը, ավելի շուտ չի մասնակցելու 2.9%-ը, հաստատ չի մասնակցելու 8.9%-ը: Մեր փորձից ասեմ, որ պետք է հաշվի առնել այն մարդկանց ցուցանիշը, ովքեր ասում են, որ միանշանակ մասնակցելու են»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Հարցման երկրորդ փուլը «GALLUP International association»-ը պատրաստվում է անցկացնել նախընտրական քարոզչության ընթացքում` դեկտեմբերի 1-ից 4-ը:

Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]