Հասարակական

Ոստիկանները հայտնաբերել են հանցագործության 40 դեպք

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները հայտնաբերել են հանցագործության 40 դեպք

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։

Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 6, բնակարանային գողության 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, ծեծի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության ու անձնագրի ոչնչացման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 4-ը:Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում