Հասարակական

StartUp-Project միջազգային երիտասարդական մրցույթ՝ Տնտեսագիտական համալսարանում

3 րոպեի ընթերցում

StartUp-Project միջազգային երիտասարդական մրցույթ՝ Տնտեսագիտական համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) նոյեմբերի 13-ին կայացավ «StartUp-Project» միջազգային երիտասարդական մրցույթը՝ «Էրազմուս+» ծրագրի «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» («HEIFYE») ծրագրի շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական տնտեսագիտակյան համալսարանից, ծրագրի հիմքում ընկած է երիտասարդների ձեռներեցության ինտենսիվացման գաղափարը Արևելյան գործընկերության երկրներում և այդ երկրների ու Եվրոպական միության միջև՝ կիրառելով Արևելյան գործընկերության երկրներում հաջողված բիզնես մոդելների մշակման փորձը:

«StartUp-Project» միջազգային երիտասարդական մրցույթի նպատակն է ձեռնարկատիրական նախաձեռնությունների և ստեղծագործական մտածելակերպի զարգացումը, բիզնես մոդելավորման հմտությունների ընդլայնումը և բիզնես պլանավորումը, ինչպես նաև բիզնես գաղափարների գնահատումը: Մրցույթին ստացվել է 87 հայտ, մասնակցել են 1-5 հոգուց բաղկացած խմբեր, որոնք 15-35 տարեկան երիտասարդ գործարարներ, ուսանողներ, ասպիրանտներ են, ունեն նորարարական բիզնես գաղափարներ և ցանկություն` իրականացնելու դրանք: Միջազգային ժյուրիի կազմում ներգրավված են Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության գործարար շրջանակների և բիզնես կազմավորումների ներկայացուցիչներ: Նախնական փուլով ընտրված 18 երիտասարդական թիմերը հանդես եկան իրենց բիզնես նախագծերի շնորհանդեսներով:

«Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» նախագիծը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Ծրագրի տևողությունը 1 տարի է՝ ընդգրկելով 2018 թվականի մարտից 2019 թվականի մարտ ժամանակահատվածը: Ծրագրի համակարգողն է Սննդի տեխնոլոգիայի և առևտրի Խարկովի պետական համալսարանը (Ուկրաինա), գործընկերներն են՝ Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանը (Հայաստան), Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանը (Վրաստան), Մոլդովայի տեխնիկական համալսարանը (Մոլդովա), Մոլդովայի տնտեսագիտական ուսումնասիրությունների ակադեմիան (Մոլդովա), Տնտեսագիտության և բիզնես վարչարարության Ռիգայի միջազգային դպրոցը (Լատվիա), Սպառողների կոոպերատիվի բելոռուսական տնտեսաարդյունաբերական համալսարանը (Բելոռուսիա):

«HEIFYE» ծրագրի ՀՊՏՀ համակարգողն է ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ Դիանա Գալոյանը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում