ՊՆ-ն կարգադրել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը արտադրողներին կարգադրել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Առաջին խմբաքանակն արդեն մեր պահեստներում է, որը կտրուկ տարբերվում է երբևէ ՀՀ ԶՈւ-ում ստացված ներքնաշորերից։ Կրճատվել է նորմացույցերով հատկացվող թվաքանակը, բայց բարձրացվել է որակը: Մեր զինծառայողներն արդեն պետք է լվանան իրենց շորերը կամ վստահեն լվացքատներին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ զինվորները կարող են ներքնաշորերը նաև տնից ուզել, բայց պետությունն այստեղ իր պարտավորությունները կատարում է: