Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ախալցխայի մոտ ավտովթարից տուժել է հինգ հայ. ԱԻՆ-ը ճշգրտել է տվյալները

Ախալցխայի մոտ ավտովթարից տուժել է հինգ հայ. ԱԻՆ-ը ճշգրտել է տվյալները

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտ  տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է ոչ թե Հայաստանի6 քաղաքացի, այլ ազգությամբ 5 հայեր, որոնք տեղափոխվել են Ախալցխայի և Թբիլիսիի հիվանդանոցներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 (Վրաստանի քաղաքացի), տուժել՝ 5 քաղաքացի (ազգությամբ հայեր): Տուժածներ՝ Ս. Է.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել է Թբիլիսի քաղաքի «Միխայելով» հիվանդանոց, Ա. Գ.-ն (ծնված 2012 թ.)՝ «Իաշվիլա» մանկական հիվանդանոց, Ս. Ա.-ն (ծնված 1989 թ.) և Դ. Կ.-ն (ծնված 1987 թ.)՝ Ախալցխայի «Պինեո» հիվանդանոց, իսկ Ս. Կ.-ն (ծնված 2015 թ.)՝ Ախալցխայի մանկական հիվանդանոց»,- նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ «Նոյեմբերի 10-ին, ժամը 23:15-ին Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Ախալցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են»:

Լուսանկարը՝ Sputnik Грузия-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am