1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Համաներմամբ ազատ է արձակվել օտարերկրյա քսան քաղաքացի

Համաներմամբ ազատ է արձակվել օտարերկրյա քսան քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Ըստ նոր տվյալների ազատ են արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից 23 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 30, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 13, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 53, «Գորիս» ՔԿՀ-ից՝  12, «Հրազդան» ՔԿՀ-ից՝  26, «Աբովյան» ՔԿՀ-ից՝  22, «Սևան» ՔԿՀ-ից՝  138, «Կոշ» ՔԿՀ-ից՝  48, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 43, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 13:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]