Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուսումնասիրված փոքր ՀԷԿ-երի 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ

Ուսումնասիրված փոքր ՀԷԿ-երի 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում ստուգումներ են անցկացրել Հայաստանում գործող 188 փոքր ՀԷԿ-երից 150-ում: Ազգային ժողովում իր ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայտնաբերվել են մի շարք խախտումներ:  

«Տասը և ավելի տարի քննարկվում է փոքր ՀԷԿ-երի հարցը: Մենք տեսականորեն գիտենք, որ փոքր ՀԷԿ-երը դարձել են, ըստ էության, չարաշահման հսկա տիրույթ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀԷԿ-երի 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ:

«Օրենքի պահանջ է, որ փոքր ՀԷԿ-երն ունենան ջրաչափ՝ տեսնենք, թե ջրօգտագործման իրենց տրված թույլտվության ծավալներո՞ւմ են աշխատում, թե ոչ: Եվ պարզվում է 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ: Սա խայտառակ երևույթ է: Ավելին ասեմ, այդ փոքր ՀԷԿ-երի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին: Ստացվում է, օրինակ, մենք տվել ենք 100 լիտր ջուր օգտագործելու թույլտվություն, որպեսզի իքս քանակի էլեկտրաէներգիա արտադրի: Բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ վերցնում է ավելի շատ ջուր, տեղադրում է ավելի հզոր գեներատոր ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրելու, ավելի շատ եկամուտ ստանալու համար, որն ըստ էության, ոչ միայն բերում է ջրային բալանսի խախտման, այլև պետական եկամուտների կորստի, որովհետև մենք չգիտենք, ի վերջո որքան ջուր օգտագործվեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հիմա պետք է աշխատեն բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա ամենևին չի նշանակում, թե պետք է գնան սեփականությունը վերաբաշխելու ճանապարհով: Դա Հայաստանում չկա և չի լինելու, սակայն Կառավարությունը հանգիստ պայմաններում վերականգնելու է կորուստները:

«Էլ չեմ խոսում բնապահպանական խնդիրների մասին: Մենք այսօր տեսնում ենք բազմաթիվ գետեր, որոնք դե յուրե կան, բայց դե ֆակտո չկան:  Տեսնում ենք, որ գյուղացիները բողոքում են՝ ոռոգման ջուր չկա կամ քիչ է, սա դրա հետևանք է և այսպես շարունակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]