Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

Թուրքիայի նախկին վարչապետը քննադատել է երկրում աշակերտական երդումը վերականգնելու որոշումը

Թուրքիայի նախկին վարչապետը քննադատել է երկրում աշակերտական երդումը 
վերականգնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է երկրի դպրոցներում աշակերտական երդումը վերականգնելու վերաբերյալ որոշումը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Դավութօղլուն գրել է իր թվիթերի միկրոբլոկում: 

Դավութողլուն նշել է, որ աշակերտական երդման վերականգնումը մեր օրերում անընդունելի է: 

«Այդ ամենը 1930-ականների ավտորիտար ռեժիմի պարտադրանքն է, որը մեր օրերում կիրառելն անընդունելի է»,-գրել է Դավութօղլուն:

Դավութօղլուն հայտնել է նաև, որ իրենք դեռ 2013թ. այդ օրենքը չեղարկել են, քանի որ դա եղել է ոչ հարիր մանկավարժական մեթոդաբանությանը, իսկ ներկայիս իշխանությունները ոչնչացնում են նախկինում գրանցված ժողովրդավարական ձեռքբերումները:

«Երկարատև պայքարի արդյունքում ձեռք բերված ժողովրդավարական նվաճումները պետք է խնամքով պահպանվեն»,-գրել է Դավութօղլուն: 

Թուրքական աշակերտական երդումը՝ «Թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ» թուրքական դպրոցներում պարտադրվել է դեռևս 1930-ական թվականներից, երբ երկիրը ղեկավարում էր Թուրքիայի Հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի ավտորիտար վարչակարգը:

Աշակերտական երդման պարտադրանքը հանվել է 2013թ., և հիմա Թուրքիայի իշխանությունները ցանկանում են կրկին կիրառել այն:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]