Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ընտրական օրենսգրքի շուրջ ՀՅԴ-ի հետ կան կոնցեպտուալ տարաձայնություններ. Արարատ Միրզոյանն ամփոփեց ԱԺ խմբակցությունների հետ քննարկումները

Ընտրական օրենսգրքի շուրջ ՀՅԴ-ի հետ կան կոնցեպտուալ տարաձայնություններ. 
Արարատ Միրզոյանն ամփոփեց ԱԺ խմբակցությունների հետ քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 17  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հետ կոնցեպտուալ տարաձայնություններ չկան, կառավարությունը ՀՅԴ-ի հետ  փոխզիջումային տարբերակ չի գտել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ ԱԺ-ում հանդիպումից հետո առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ամփոփեց խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկումների արդյունքները:

«Ելք»-ի հետ մեր քննարկումն անցավ հիանալի մթնոլորտում՝ ինչպես և ենթադրվում էր: Որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա և չէր է կարող լինել: Կային մի քանի տեխնիկական առաջարկներ, որոնք կլուծենք: Յուրաքանչուր խմբակցության հետ եղել է  յուրովի քննարկում: «Ծառուկյան» խմբացկության հետ եղել է մեկ անհամաձայնություն, որի շուրջ փոխզիջումային լուծում ենք գտել: ՀՅԴ-ի հետ քննարկման արդյունքում ի հայտ են եկել որոշակի կոնցեպտուալ տարաձայնություններ: Մեկ-երկու հարցում ՀՅԴ խմբակցության պատգամավորները համաձայն չեն մեզ հետ, ինչպես երևում է, փոխզիջումային տարբերակ էլ չկա»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նա նշեց՝ «Ելք»-ի հետ ևս քննարկել են «Ծառուկյան» խմբակցության հետ համաձայնեցրած այն հարցը, որի համաձայն՝ չորրորդ ուժը խորհրդարան կանցնի 2 տոկոս ձայն հավաքելու դեպքում: «Ելք»-ի պատգմավորները որևէ խնդիր չեն տեսել դրանում:

Միրզոյանը նկատեց՝ խորհրդարանական ընտրություններն անպայման լինելու են, բայց թե ինչպիսի Ընտրական օրենսգրքով, պիտի որոշեն խորհրդարանական ուժերը: Սակայն, նա հույս հայտնեց, որ ընտրությունները կանցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով, քանի որ առաջարկվող փոփոխությունները միանշանակ ավելի առաջադեմ և ժողովրդավար պայմաններ են ստեղծում ընտրությունների համար: Նշեց՝ դրանք ժողովրդավար պայմաններ են ստեղծում նաև քիչ ռեսուրս ունեցող խմբակցությունների համար:

Միրզոյանը նաև նշեց՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացություն չեն հասցնի ունենալ:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և Դանիել Իոաննիսյանը հոկտեմբերի 16-ից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ են ունեցել «Ծառուկյան», ՀՅԴ և ՀՀԿ և «Ելք» խմբակցությունների հետ: Կառավարությունը նույն օրը հավանություն էր տվել բարեփոխումների փաթեթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]