Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լեհաստանը տարեկան 2 մլն տոննա հեղուկացված գազ կգնի ԱՄՆ-ից

Լեհաստանը տարեկան 2 մլն տոննա հեղուկացված գազ կգնի ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Polskie Gornictwo Naftowe i Gazownictwo (PGNiG) Էներգետիկական ընկերությունը Միացյալ Նահանգների Venture Global LNG ընկերության հետ ստորագրել Է Լեհաստանին տարեկան 2 միլիոն տոննա հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման պարտավորագիր: Հոկտեմբերի 17-ին այս մասին լրագրողներին հայտնել են Լեհաստանի ընկերությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«20 տարվա ընթացքում PGNiG-ն հեղուկացված բնական գազ կստանա ԱՄՆ-ից երկրի ներսում սպառողների կամ վաճառքի համար»,- տեղեկացրել Է լեհական ընկերությունը տարածված հայտարարության մեջ: Լեհաստանին ռուսական բնական գազի մատակարարումների երկարաժամկետ պարտավորագիրը 2022 թվականին «պարզապես կավարտվի», մամուլի ասուլիսում հայտարարել Է PGNiG-ի ղեկավար Պյոտր Վոզնյակը: Վոզնյակի պնդմամբ՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության պայմանները «շատ ավելի լավն են»: Նրա կարծիքով՝ Լեհաստանին կհաջողվի գազը գնել 20 տոկոսով ավելի Էժան, քան «Գազպրոմից»:

Լեհաստանը տարեկան սպառում Է 15 միլիարդ խորանարդ մետր գազ: Այդ ծավալի մեկ երրորդը նա ինքնուրույն արդյունահանում Է իր տարածքում, իսկ մնացածն ստանում Է ներմուծման հաշվին: Լեհաստանի գազի գլխավոր մատակարարը Ռուսաստանի «Գազպրոմն» Է, որի հետ երկարաժամկետ պարտավորագրի հիման վրա երկիրը տարկան կարող Է ձեռք բերել 10,2 միլիարդ խորանարդ մետր գազ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am