Միջազգային

Փորձագետները նշել են ամենապաշտպանված սմարթֆոնը

1 րոպեի ընթերցում

Փորձագետները նշել են ամենապաշտպանված սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետները iPhone-ը համարել են շուկայի ամենապաշտպանված սմարթֆոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Market Watch պորտալը: Apple-ի արտադրանքները Android-ով սմարթֆոնները գերազանցում են տվյալների պահպանման առումով, նշում Է ամերիկյան SiteLock ընկերության վերլուծաբան Ջեսիկա Օրտեգան:

Google-ի օպերացիոն համակարգի սարքերը տեղեկատվությունը փոխանցում են ընկերության սերվերների վրա, ինչից հետո օգտատերերի անձնական տվյալներն օգտագործվում են նրանց «թվային դիմանկարի» կառուցման եւ գովազդի համար, մինչդեռ iOS պլատֆորմը թույլ Է տալիս տեղեկությունների մեծ մասը պահպանել բուն սարքի մեջ, ընդգծում Է փորձագետը: Բացի այդ, iPhone-ն ավելի դժվար Է կոտրել հավելվածների օգնությամբ, որոնք կարելի Է ներբեռնել պաշտոնական խանութից, կարծում Է Օրտեգան:

Համեմատելով App Store-ը եւ Play Market-ը՝ վերլուծաբանը գալիս Է այն եզրակացությանը, որ Google-ի հարթակն ավելի բաց Է շարժական հավելվածներ մշակողների համար. դա օգտատիրոջը հնարավորություն Է տալիս անձնավորել իր գաջեթը, բայց միեւնույն ժամանակ չարագործներին թույլ Է տալիս շրջանցել անվտանգության ոչ ամենախիստ պահանջները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում