1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

2018-ին Հայաստանում կանխատեսվում է 6% իրական տնտեսական աճ. ԱՄՀ զեկույց

2018-ին Հայաստանում կանխատեսվում է 6% իրական տնտեսական աճ. ԱՄՀ զեկույց

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կանխատեսումներով՝ 2018թ-ին Հայաստանում կգրանցվի 6% իրական տնտեսական աճ: ԱՄՀ կողմից հոկտեմբերին հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն բարելավվել են ապրիլ ամսին հրապարակված զեկույցի համեմատությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եթե ապրիլ ամսվա զեկույցում 2018-ի համար ՀՆԱ իրական աճը կանխատեսվում էր 3.4%-ի սահմաններում, ապա կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում ընթացիկ տարում սպասում է 6% իրական տնտեսական աճ: Ընդ որում՝ կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշները բարելավվել են նաև 2019 թվականի համար: Եթե նախորդ զեկույցում 2019թ-ին կանխատեսվում էր 3.5% աճ, ապա նոր զեկույցում սպասվում է 4.8% աճ: 

Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կպահպանվեն. ակնկալվում է, որ մինչև 2020 թվականը գլոբալ աճը կմնա կայուն 3.7 տոկոս։ ԱՄՀ զեկույցի համաձայն՝ 2018 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը իջեցվել է 0,2 տոկոսային կետով՝ հասնելով մինչեւ 3,7 տոկոս եւ 2019 թվականինը՝ նույնպես 0,2 տոկոսային կետով՝ մինչև 3,7 տոկոս: 

Հատկանշական է, որ ըստ զեկույցի՝ վերագնահատումը առավել Էական Է զարգացող շուկաների համար, որտեղ նկատվում է տնտեսական աճի դանդաղում, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայում (Արգենտինայում, Բրազիլիայում, Մեքսիկայում), Մերձավոր Արեւելքում, հատկապես Իրանում եւ Եվրոպայի զարգացող երկրներում՝ առավելապես Թուրքիայում: 

Իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումները՝ ըստ ԱՄՀ զեկույցների

2018 թվական  

Ըստ ԱՄՀ փորձագետների՝ 2018 թ.-ին Վրաստանում կանխատեսվում է 5.5% իրական տնտեսական աճ (նախորդ զեկույցով՝ 4.5%), Ռուսաստանում՝ 1.7% (1.7%), Ղազախստանում՝ 3.7% (3.2%), Բելառուսում՝ 4%  (2.8%), Մոլդովա 3.8%  (3.5%) և Ուկրաինան՝ 3.5% (3.2%)։ 

Հատկանշական է, որ նոր կանխատեսումներով ԱՄՀ-ն նվազեցրել է Ադրբեջանում սպասվող իրական տնտեսական աճի մակարդակը՝ մինչև 1.3%` նախորդ 2%-ի փոխարեն: Նույն պատկերն է նաև  Ղրղզստանում՝ 2.8% աճ նախորդ 3.3%-ի փոխարեն, և Թուրքիայում՝ 3.5% աճ՝ նախորդ 4.5%-ի փոխարեն: 

Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը կանխատեսվող տնտեսական աճի տեմպերով առաջատարն է: 

ԱՄՀ-ի մասնագետների կարծիքով` 2020թ-ին համախարհային տնտեսական աճը կպահպանվի 3.7%-ի շրջակայքում, քանի որ զարգացած երկրների տնտեսական անկման հետ համատեղ ԱՄՆ-ի կողմից իրականացվող զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը փոխհատուցվում է զարգացող շուկաներում և զարգացող տնտեսությունների աճի բարելավմամբ։ ԱՄՀ-ն նաեւ 2019 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումը իջեցրել Է Չինաստանում՝ հաշվի առնելով ՉԺՀ-ից ներմուծվող ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերի բարձրացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]