Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարարին

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի շրջանակներում աշխատանքների ծրագրին, նախատեսվող հարակից միջոցառումներին և ներկայացվելիք փաստաթղթերին առնչվող հարցեր:

Զրուցակիցները երկուստեք նշեցին, որ ՖՄԿ-ը հարթակը լայն հնարավորություն է ընձեռում ֆրանկոֆոն  տարածաշրջանում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների միջև երկկողմ կապերի առավել զարգացման համար:

Նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ համոզմունք հայտնելով, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոի Հայաստան կատարելիք այցը նոր լիցք և բովանդակություն կհաղորդի երկու բարեկամ երկրների համագործակցությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am