Հասարակական

Ոչ աշխատանքային կլինեն հոկտեմբերի 11-12-ը. վարչապետն առաջարկեց փոփոխել օրենսդրական նախաձեռնության ձևակերպումը

2 րոպեի ընթերցում

Ոչ աշխատանքային կլինեն հոկտեմբերի 11-12-ը. վարչապետն առաջարկեց փոփոխել օրենսդրական նախաձեռնության ձևակերպումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալկառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:

«Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում անցկացվողՖրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովով, որին կմասնակցեն ավելի քան 40 երկրների ղեկավարներ:Գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Ֆրանկոֆոնիայիգագաթաժողովի օրերը՝ հոկտեմբերի 11-12-ըհամարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը:

Օրինագծի առնչությամբ ծավալվեց մտքերի փոխանակություն, հնչեցին մի շարք դիտարկումներ, առաջարկություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է դրույթը առավել նպատակահարմար ձևակերպել և առաջարկեց «չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում» նախադասությունը շարադրել հետևյալ կերպ՝ «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում