Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սելին Դիոնը ելույթ չի ունենա Երևանում. լուրը համերգի գործընկերների  թույլ տված թյուրիմացության արդյունք է. ՀԵՐՔՈՒՄ

Սելին Դիոնը ելույթ չի ունենա Երևանում. լուրը համերգի գործընկերների  թույլ տված 
թյուրիմացության արդյունք է. ՀԵՐՔՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում տարածված այն լուրը, թե հանրահայտ կանադացի երգչուհի Սելին Դիոնը հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ելույթ կունենա Հանրապետության հրապարակում, համերգի գործընկերների թույլ տված թյուրիմացության արդյունք է:

 «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում անցկացվող համերգի պաշտոնական գործընկեր «Ռադիո Վան»-ի հաղորդավար Ժակը, ով մինչ այդ մեզ հետ զրույցում նշել էր, որ կայանալիք համերգին Զազից, Մելոդի Գարդոյից բացի, կերգի նաև Սելին Դիոնը, նշեց, որ  արդեն որոշակի ուղղում հրապարակել է տարածված տեղեկությունների վերաբերյալ: «Պարզվում է` թյուրիմացություն է եղել: Երևանում ելույթ կունենա հայտնի տաղանդավոր ջազային երգչուհի, ում երբեմն  ներկայացնում են որպես Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոն»,- պարզաբանեց Ժակը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am