Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ և շարժվել առաջ. Նիկոլ Փաշինյան

Հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ և 
շարժվել առաջ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  մասնավորապես, անդրադարձ է կատարվել եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցման, շրջանառության հարկի շեմի, միկրոձեռնարկատիրության հարկման, արտոնագրային հարկի համակարգերում   փոփոխությունների շուրջ առաջարկություններին ու տարբերակներին, ինչպես նաև դրանց՝ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ հնարավոր ազդեցություններին: Ներկայացված առաջարկությունների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ և շարժվել առաջ: Նրա խոսքով՝ բարեփոխումները պետք է նպաստեն հարկ վճարողների վարքագծի դրական փոփոխություններին, հարկային համակարգի պարզեցմանը,   ներդրումային միջավայրի բարելավմանն ու աշխատանքի խրախուսմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները հարկային համակարգի հետևողական բարելավման ուղղությամբ և, հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, հայեցակարգում իրականացնել լրամշակումներ: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]