Շախմատի Օլիմպիադա. Հայաստան-Լեհաստան. ՈՒՂԻՂ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը սկսում են պայքարը Օլիմպիադայի 8-րդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 8-րդ տուրում տղամարդկանց ընտրանին մրցում է լեհերի հետ: Լևոն Արոնյանի մրցում է Յան Դուդայի, Գաբրիել Սարգսյանը` Ռադոսլավ Վոյտազեկի, Հրանտ Մելքումյանը` Կասպեր Պիորունի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` Կամիլ Գրադունի հետ:
7-րդ տուրից հետո կանանց թիմն ունի 13 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: 12-ական միավոր ունեն Չինաստանը, Ուկրաինան, Վրաստանի առաջին և Ռումինիայի թիմերը: Մրցաշարի 8-րդ տուրում կանանց մրցակիցն Ուկրաինայի ընտրանին է:
Տղամարդկանց հավաքականը 12 միավոր 4-րդն է: 13-ական միավորով առաջատարները Ադրբեջանի, Լեհաստանի և ԱՄՆ թիմերն են: Հաջորդ տուրում Պետրոսյանի սաները կմրցեն Լեհաստանի հետ:
Կանանց հավաքականը մրցում է Ուկրաինայի հետ: Հետևեք այստեղ: