Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայ-ռուսական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան. Նիկոլ Փաշինյան

Հայ-ռուսական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում  քննարկվել է հայ- ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններն իսկապես նոր մակարդակի վրա են բարձրացել և, իմ կարծիքով, երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել, ինչպես հիմա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահի հետ իրենք ունեն լիարժեք փոխըմբռնում: «Սա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի վերաբերյալ համակարծիք ենք, մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, և ձևավորված է հրաշալի աշխատանքային մթնոլորտ»,- ընդգծել է նա:

Վարչապետն անդրադարձել է նաև  Նյու Յորքում կայացած հանդիպումներին: «Նյու Յորքում կարճ շփումներ եմ ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, և այդ շփումների հիմնական թեման եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների  զարգացման հետագա հնարավոր ուղղությունները, ժամանակացույցը»,- հավելել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am