Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սևանա լճում նախատեսում են կողակի վերարտադրման աշխատանքներ

Սևանա լճում նախատեսում են կողակի վերարտադրման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարությունը Սևանա լճի համար կարևոր նշանակություն ունեցող էնդեմիկ կողակ ձկնատեսակի վերականգնման նպատակով նախատեսում է դրա արհեստական վերարտադրության աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ոչ այնքան շատ շրջանառվող հարց է Սևանա լճի կենսաբազմազանության հարցը: Էնդեմիկ ձկնատեսակների և թռչունների բնակատեղի էր այն: Կողակի վերարտադրման ծրագրի համար նախնական հետազոտություններ ենք իրականացնում: Կողակը ոչ միայն էնդեմիկ է, այլև միակն է, որն սնվում է օրգանական նյութերով՝ դրանով սանիտարի դեր կատարելով լճի էկոհամակարգի համար»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց` նախարարությունը նախատեսում է կազմակերպել կողակի արհեստական վերարտադրման աշխատանքներ:

Նախարարը նկատեց` աֆրիկյան և եվրասիական թռչունների մի մեծ մասը միգրացիայի ժամանակ օգտվում է Սևանա լճի հնարավորություններից: Կենսաբազմազանության տեսակետից Սևանա լիճը շատ կարևոր վայր է համարվում: 2002թ. հետո լճի մակարդակի բարձրացման արդյունքում զգալի քանակությամբ թռչուններ վերադարձել են, մասնավորապես՝ մեծ ձկնկուլը: Նախարարը դա կենսաբազմազանության տեսակետից շատ կարևորեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]