Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայկական կողմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապայմաններ չի դնում. Տիգրան Բալայան

Հայկական կողմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման 
նախապայմաններ չի դնում. Տիգրան Բալայան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ինքնանպատակ չպետք է լինի, այլ ունենա բովանդակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի կողմից երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապայման չի դրվում: Տիգրան Բալայանն ընդգծեց, որ ՀՀ վարչապետը տարբեր առիթներով բարձրաձայնել է, որ պատրաստ է հանդիպել և Ադրբեջանի նախագահի հետ բանակցել Հայաստանի անունից: «Սակայն այդ հանդիպումը պետք է լինի բովանդակային, ունենա բովանդակություն: Եվ մենք ակնկալում ենք, որ այւդ հանդիպումը կբերի արդյունքների նաև նախորդ պայմանավորվածությունների կատարման մասով: Բովանդակություն լինելու պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Մենք տասնամյակների դառը փորձ ունենք, թե ինչպես  էինք պայմանավորվում, հետո Ադրբեջանը հետ էր կանգնում: Հիմա, այո, Փաշինյանը շեշտել է, որ պետք է կատարվեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Խոսքը վերաբերվում է ապրիլյան ագրեսիայից հետո կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասաց Բալայանը:

Նա մանրամասնեց, որ խոսքը, մասնավորապես, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների և թվաքանակի ավելացման մասին է: «Մենք բազմիցս առիթներ ունեցել ենք ասելու և հիմա էլ, ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանն արգելակում է այդ պայմանավորվածությունների իրականացումը: 2016թ. մինչ օրս Ադրբեջանի կողմից դրանց իրականացումն արգելակվում է: ԵԱՀԿ ֆինանսական կոմիտեում քննարկումների ժամանակ, որ պետք է որոշում կայացվի ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ֆինանսավորումը, Ադրբեջանը միակ երկիրն է, որ արգելափակում է այդ որոշման կայացումը: Խոսքն այս պայմանավորվածությունների մասին է, և, այո, մենք կարծում ենք, որ հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար»,- ասաց Բալայանը:

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը կարծիք հայտնեց, որ վերը նշված հարցերը հայկական կողմից դրվելու են սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների  հանդիպմանը: «Համապատասխան տեղեկատվություն կլինի արդեն հանդիպման ավարտին»,- եզրափակեց Բալայանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]