Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Հայաստանի փոխվարչապետն  առաջարկել է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի (լրացված)


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, նա առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին:

«Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվորեն»,-  ասել է Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ «Միր 24» հեռուստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ