Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ԱԱԾ-ն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի հանձնարարության ուղղությամբ տարվող աշխատանքներին


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս պահին չեն ցանկանում տեղեկություն տրամադրել ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաներին և իրենց թիկնազորին զինաթափելու վերաբերյալ հանձնարարության ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին ասացին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության կատարման ընթացքի մասին կզեկուցվի անձամբ իրեն:

«Եթե այդ մասով ինչ-որ տեղեկություն ունենանք` պաշտոնապես կհայտնենք»,- ասացին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Իսկ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ ներկա պահին այդ մասով մամուլին փոխանցելու տեղեկատվություն չունեն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ