Սպորտ

«Ուրարտու» ակումբի ակադեմիայի խորհրդատուն Կոբի Բրայանտի հայրը կլինի

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու» ակումբի ակադեմիայի խորհրդատուն Կոբի Բրայանտի հայրը կլինի

ՎԱՆԱՁՈՐ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը նոր համալրումներ կունենա ԱՄՆ-ից և Ռուսաստանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիմի նորանշանակ մարզիչ, երիտասարդ Միքայել Պողոսյանը: «Մենք պատրաստվում ենք Երևանում բասկետբոլային դպրոց բացել երեխաների համար, որը կլինի «Ուրարտու»-ինը: Այնուհետ կդասավանդեն ակումբի բասկետբոլիստները, ինչպես նաև մաստեր կլասներ կանցկացնեն ԱՄՆ-ից եկած մարզիկները»,-ասաց Պողոսյանը:

Նոր բացվելիք դպրոցի խորհրդատուն կլինի Կոբի Բրայանտի հայը: Ի սկզբանե ակադեմիան կլինի միայն Երևանում, այնուհետ այն կարող է մասնաճյուղ ունենալ նաև Վանաձորում:

«Ուրարտու» ակումբի ավագ Թովմաս Օրդանյանի խոսքով ուժեղ թիմ է հավաքվել այս մրցաշրջանի համար; «Մեզ երկրպագուների աջակցություն է պետք և ես լիահույս եմ, որ վանաձորցիները կօգնենք մեզ հաղթել յուրաքանչյուր մրցակցի»,-ասաց նա:

Ակումբի նորանշանակ երիտասարդ մարզիչ Միքայել Պողոսյանը խոսելով հակառակորդների մասին, փաստեց, որ «Ուրարտու»-ն այս տարի հիմնական ֆավորիտն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում