Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Պենտագոնի ղեկավարը ժամանել Է Աֆղանստան

Պենտագոնի ղեկավարը ժամանել Է Աֆղանստան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ երկրի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոժեֆ Դանֆորդն սեպտեմբերի 7-ին Քաբուլ են ժամանել նախապես չհայտարարված այցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Նրա տվյալներով՝ այցի ընթացքում նրանք հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի նոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Օսթին Սքոթ Միլլերի հետ եւ կքննարկեն «Թալիբան» արմատական շարժման հետ հաշտության պայմանագրի կնքման հեռանկարները:
Օսթին Սքոթ Միլլերը նոր պաշտոնում պարտականությունների կատարմանը ձեռնամուխ Է եղել սեպտեմբերի 2-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am